News.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում քիչ առաջ հանդիպում է ունեցել կուսակիցների հետ, պատգամավորները ներկա չեն եղել: Այս մասին հայտնում է News.am-ը։

Թե ինչ է քննարկել նա կուսակցության գրասենյակում, հայտնի չէ:

Քննարկումը տեւել է մոտ մեկ ժամ:

NEWS.am-ի հարցին, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ինչ առաջարկներ է փոխանցել, Փաշինյանը չի պատասխանել, արագ նստել է մեքենան եւ հեռացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել