Ռուսները սպառնում են վերացնել Հայաստանը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Պետդումայի և Միլլի Մեջլիսի միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ինպես նաև որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։ Պետք է արձանագրել, որ աա ՌԴ Պետդումայի առաջին նման պայմանագիրն է Ադրբեջանի խորհրդարանի հետ:

Վոլոդինը, որ ստորագրված համաձայնագիրը որակել է որպես շրջադարձային իրադարձություն, երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող մեսիջներ է հղել նաև Հայաստանին՝ անդրադառնալով, մասնավորապես, Հայաստան հրավիրված ԵՄ դիտորդների թեմային: Նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը համարելով անկյունաքարային և անայլընտրանքային՝ Վոլոդինը միաժաանակ ասել է.«Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը: Եվրախորհրդարանին դիմելուց և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելուց առաջ պետք է պատասխանեն՝ առհասարակ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա»: Միաժամանակ Վոլոդինը բերել է Ուկրաինայի ու Հարասլավիյաի օրինակը՝ ցուցանելու, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե երկրի ղեկավարությունը հաշվի չառնի գետնի վրա առկա իրողությունները:

Վոլոդինը, իհարկե, ռուսական իսթեբլիշմենթի հայասեր դեմքերից չէ բնավ, այլ ավելի շուտ հակառակը՝ առավելապես հայտնի է իր թրքամետ կեցվածքով,բայց տվյալ պարագայում նրա խոսքերւմ պետք է նշմարել ոչ թե թրքասիրության տարրեր կամ դրանք համարել ազդրբեջանցի պաշտոնյաին ուղղված ռևերանսներ, այլ՝ ռուսական իշխանությունների մոտ տիրող տրամադրւոթյունների յուրատեսակ արտացոլանք:

Հիմա ի՞նչ է ասում Մոսկվան Վոլոդինի բերանով: Ասվում է հետևյալը՝ կա՛մ Հայաստանը կլինի ռուսական ազդեցության ծիրից ներս, կա՛մ Հայաստան ուղղակի չի լինի: Ընդ որում՝ հետարքիր է, որ Արևմուտքի սիրելի գործընկեր Ալիևի մասին խոսելիս ռուսները մաքսիմալ ընտրողաբար են մոտենում բանեցվող լեքսիկոնին՝սիրաշահելով ու նույնիսկ հաճախ քծնելով թուրքին: Ինչո՞ւ է այդպես, Ալիևի արյո՞ւնն է քաղցր, թե՞ ուղղակի Իլհամն ավելի լավ դիվանագետ է, քան նրա փոքր եղբայրը՝Հայաստանում:

Միանշանակորեն երկրորդ տարբերակն է ճիշտ պատասխանը. սպասել, որ Նիկոլի խայտառակ հայտարություններից հետո Վոլոդինը պետք է համբուրեր նրա ճակատը, ուղղակի անհնար էր: Մի դեպքում, երբ Նիկոլը բաց տեքստով հայտարարում է, որ եվրոպացիները գալիս են Հայաստան՝ հետևելու ռուսների տեղաշարժին, կամ հնչում է հստակ ակնարկ, թե իբր 102-րդ ռուսական բազան վտանգավոր է Հայասանի համար, երբ Երևանը ՀԱՊԿ-ի մեկնած ձեռքը թողնում է օդում՝սեղմելով Մոսկվայի հետ սուր հակամարտութան մեջ գտնվող Արևմուտքի ձեռքը, որի էմիսարները հայտնի չէ, թե ինչ օգուտ են բերելու տարածաշրջանին, այլ հայտարարություն Վոլոդինից անհնար էր ակնկալել:

Իհարկե, Հայաստանի գոյությունը միայն ռուսների կամքից չէ, որ կախված է, սակայն ցանկութան դեպքում Մոսկվան կարող է այնպիսի օյին բերել Հայաստանի գլխին, որ ոչ մի հետսովետական տարածքի երկիր դժբախտություն չի ունեցել վերապրելու:

Բայց Նիկոլի ուզածն էլ հենց դա է. թե՛ նա, թե՛ իր արտասհմանյան տերերը երազում են, որ Հայաստանը լիկվիդացվի հենց Ռուսաստանի ձեռքով, քանի որ նաև խնդիր է դրված՝ թշնամացնելու հայերին ու ռուսներին այնպես, ինչպես դա արեցին Ուկրաինայի պարագայում: Դա մեզ պե՞տք է, եթե ոչ, ուրեմն պետք է ամեն գնով հասնել Նիկոլի հրաժաականին և անել դա հնարավորինս սեղմ ժամկետներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել