Արդարացնելու համար Հայաստանից 100 տոննա մարդասիրական օգնության ուղարկումը Բաքվի հովանավոր, հայաստանյան հումանիտար օգնության հանդեպ հստակ առհամարհանք ցուցաբերած Թուրքիային, Ռուբինյան Ռուբոն հերթական ահեթեությունն է դուրս տվել՝ասելով. «Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն»:

Ի դեպ՝ մի չափազանց ուշագրավ փաստ ևս պետք է արձանագրել. Ռուբոյի սուրճի ընկեր Քըլըչն էր մի «սրտառուչ» գրառմամբ հանդես եկել՝ ստացված հումանիտար օգնության համար շնորհակալություն հայտնելով կոնկրետ Ռուբինյան Ռուբոյին ու օրերս Արաբատի տեղակալ դարձած դեգենար Կոստանյան Վահանին:

Ակնհայտ է, որ թուրք բազմափորձ դիվանագետը կամայական սկզբունքով չէ, որ ընտրել է իր սիրելիներին: Այստեղ տարակուսելին հատկապես այն է, որ Քըլըչը, փաստորեն, առանձնապես ընդգծել է բոլորովին վերջերս փոխարտգործնախարար դարձած Վահանի անունը: Ինչո՞ւ հենց նրան, նա՞ է կոորդինացրել դեպի Թուրքիա մարդասիրական օգնության ուղարկումը, թե՞ ուղղակի Արաբատի նման սա էլ է ստորագրությամբ թուրքի գործակալը: Խիստ հավանական է թվում հատկապես վերջին տարբերակը՝ նկատի ունենալով Վահանի կարիերային թռիչքաձև աճն ու թուրքի շպիոն Արոյի համար տարիներ ի վեր մանկլավիկություն անելու հանգամանքը: Թուրքական ագենտների պակաս ՔՊ-ն ընդհանրապես չունի, ուղղակի այս մեկը երևի հատուկ կարևորության առաքելությամբ է ներդված պետական ապարատում՝ բավարարելու Քըլըչի կապրիզները:

Ինչ վերաբերում է Ռուբոյի այն տխմարաբանությանը, թե իբր տարածաշրջանում նորմալ միջավայրի ձևավորման հարցում Հայաստանն էլ պետք է քայլ անի, ապա նկատենք, որ Հայաստանը երբեք ապակառուցողական չի եղել և առաջինն է շահագրգռված եղել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում: Այդ Թուրքիան է, որ տասնամյակներ ի վեր չի սեղմել Երևանի մեկնած ձեռքը և չի էլ սեղմում նույնիսկ մի դեպքում,երբ իշխանության են այստեղ իր ագենտները:

100000000000000 տոննա հումանիտար օգնություն էլ ուղարկեք, Անկարան կա ու մնալու է Հայաստանի ստրատեգիական հակառակորդն ու թշնամին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել