Փաստորեն՝ երկրիս խորհրդարանը դարձել է Վաղոյի «կաֆեն»՝ վայր որտեղ վերջինս նախընտրում է սեփական ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, թուլանալ: Իհարկե, պարզ է, որ նոր Գռզո դառնալու հավակնություն դրսևորող ու իր այդ հավակնություններով Գռզոյի գործին ուզած-չուզած խփող Նարեկի ու Վաղոյի ընկերութունը չէ, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը «կպցրած» ու ձվի շուկայում հեգեմոնիայի ձգտող ջահելի առջև բացել է խորհդարանի դռները. Նիկոլը սեփական ձեռքերով ստեղծում է իր գրպանային օլիգարխին՝ ոչ միայն նրանով սնվելու, այլև նրան հին «զակալկի» օլիգարխների դեմ բանեցնելու՝ ասենք նույն Գռզոյին հավասարակշռելու համար: Նիկոլը ծանոթ է կյանքի ու մեծ փողերի աշխարհի օրենքներին ու երբեք բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ չի դնում՝ «քցված» լինելուց խուսափելու, անհրաժեշտ հակակշիռներ ձևավորելու, որ միշտ ինքն ասողի դերում լինի՝ անաչառ արբիտրի կարգավիճակով:
Հիմա հասկանալի է՝ ինչու է Գռզոն մանթո ֆրֆռում՝ «լիֆտի» գործարանի մասին երազելով…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



