1in.am-ը գրում է.
Չինաստանի Հուբեյ մարզում գետից դուրս են բերել մոտ 100 տոննա թունավորված ձուկ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իշխանություններին:
Թունավորումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկուշաբթի տեղի քիմիական գործարանից ամոնյակի արտահոսք է եղել դեպի Ֆուհե գետ: Քիմիական նմուշների փորձաքննությունը ցույց է տվել, որ ամոնյակի մակարդակը բավականին գերազանցել է թույլատրելի նորման: Կատարվածի պատասխանատվությունը դրվել է Hubei Shuanghuan Science and Technology Stock Co. ընկերության վրա:
Տարեսկզբին Շանհայի միջով հոսող Հուանպու գետից դուրս էր բերվել ավելի քան 16 հազար սատկած խոզ: Չինաստանը հաճախ է բախվում շրջակա միջավայրի աղտոտման խնդրին, որի պատճառը երկրի տնտեսության զգալի աճն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_211797.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել