Ռուական ՆԳՆ-ն տվել է Նիկոլի իշխանության գնահատականը

ՌԴ ՆԳՆ միգրացիոն վիճակագրական ծառայությունը հրապարակել է բավական հետաքրքիր մի ցուցանիշ՝ ի ցույց դնելով այն, թե նախորդ տարվա ընթացքում քանի մարդ է ՌԴ քաղաքացիություն ստացել և որ երկրներից: Եվ ահա պարզվում է, որ ՌԴ անձնագիրը հատկապես գայթակղիչ է թվացել հայաստանաբնակներիս համար, քանի որ Ուկրաինայից ու Տաջիկստանից հետո Հայաստանն է «տպավորիչ արդյունք» ցույց տվել. 45000 մարդ ստացել է կարմիր անձնագիր: Ի դեպ՝ նետաքրքիր է նաև այս ցուցանիշի դինամիկան. 2021 թ.-ին 46000 հայ է ստացել ՌԴ քաղաքացիություն, 2020-ին ՝ 30500, իսկ 2019-ին՝17000:

Սա խայտառակություն է, քանի որ փաստացի ստացվում է, որ ժամանակը բնավ «նոր Հայաստանի» օգտին չի աշխատում՝ նկատի ունենալով նաև ռազմաքաղաքական իրավիճակը. մի դեպքում, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է գտնվում, նման մտահոգիչ ցուցանիշները չեն կարող խոսել երկրի ամրապնդման կամ հեռանկարայնության բաձրացման մասին:

Բայց այս պատկերը չափազանց խոսուն է հատկապես ՔՊ-ական իշխանության ու դրա պարագլխի ամպագոռգոռ հայտարարությորնների ու խոստումների ֆոնին: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր 2018-ին հեղափոխական Նիկոլը խոստանում կարճ ժամանակամիջոցում հասնել նրան, որ Հայաստանից ոչ թե արտագաղթ, այլ Հայաստան ներգաղթ սկսվի: Մի առիթով էլ հայտարարել էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի մինչև 2050 թիվ ՀՀ բնակչությունը աստղաբաշխական պրոգրեսիայով աճի, որ ֆուտբոլի աշխարհի խաղերում մեր երկրի պլանավորրվող հաղթանակը տոնող մարդկանց թիվը քչություն չանի: Հիմա, փաստորեն, պարզվում է, որ Հայաստանի ազգաբնակչությունը, աճելու փոխարեն, տարիների հետ միմիայն անկում է ապրում. Հայաստանից ուղղակի փախչում են:

Սա, իհարկե, տարօրինակ չէ. Նիկոլից ո՞վ չի փախչի: Չեն փախչում միայն ՔՊ-ական չուռկեքն ու դրանց զոմբիները, մեկ էլ՝ անճար քաղաքացիները: Ընդ որում՝ փախչում են ոչ միայն Ռուսաստան, այլև գնում «աչքն ուր կտրի», միայն թե Նիկոլի անդուր ճղճղոցն ականջ չտանի:

Սենց որ գնաց 2050-ին հաստատ չենք հասնի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել