Ladynews.am-ը գրում է.
Արկածախնդիրներից հոգնած՝ կանայք շատ հաճախ փնտրում են «լավ տղաների»` ավելի կայուն, հավասարակշռված հարաբերություններ ունենալու համար: Բայց, ինչպես գիտեք, ամեն մեդալ ունի իր հակառակ կողմը: LN-ն այս անգամ կանդրադառնա այսպես ասած «լավ տղաներին». կխոսենք շրջապատի մեծամասնության կարծիքով «անթերիների» մասին:
Նախ` «լավ տղաների» մեծամասնությունը, ցավոք, «անդեմ» է: Նրանք միշտ փորձելու են հարթել ամեն ինչ, շրջանցել: Դա կսկսվի հենց հարաբերությունների սկզբում: Սովորաբար այս տիպի տղաները, երբ «թիրախ» են գտնում, չեն դիմում անմիջական քայլերի, այլ ընտրում են ամենաերկար և երբեմն էլ ձանձրալի ուղին: Այս հարցերում նրանք անվստահ են և վախկոտ, ինչը ոչ բոլոր կանանց է դուր գալիս:
Երկրորդ՝ «լավերը» շատ են սիրում հաճոյանալ շրջապատին: Նրանք պարզապես շնչում են շրջապատողների գովեստներով և հիացմունքով: Ցավալին այն է, որ շատ հաճախ այդ իմիջը պահպանվում է միայն երևակայության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ