Tert.am-ը գրում է.

Վճարովի կայանատեղիներից վարորդները շարունակում են դժգոհել, մատնանշել թերությունները, փորձում են հասկանալ, թե որ դեպքում ինչ պետք է անեն, սակայն մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ցուցանակների վրայից ջնջել են կայանատեղիներից օգտվելու մասին ցուցումները: Դա էլ իր հերթին է շփոթմունքն առաջացրել մի շարք վարորդների մոտ:

Tert.am-ի հետ զրույցում վարորդ Արթուր Պետրոսյանն ասաց, որ խառնաշփոթ իրավիճակ է, և իրենք չգիտեն ինչ անել. «Անհասկանալի խառնաշփոթ վիճակ է, քաղաքացիներին անօրինականության են դրդում, եթե ես վճարում եմ, ծառայություն մատուցեք, չեք մատուցում, մի տուգանեք։ Բարձիթողի վիճակ է, ցուցանակները վնասված են, ես չեմ կարողանում նայել, բայց վճարման համակարգը գործում է»:

Նա նաև հարց բարձրացրեց, թե իրենք գումար են վճարում մի ծառայության համար և այդ ծառայությունը չի մատուցվում: «Ինչպե՞ս է դա կարգավորվում, եթե ես չեմ վճարում, ինձ տուգանում են, բայց եթե ես վճարում եմ և չեմ կայանում, նշանակում է իրենք իրենց ծառայությունը չեն մատուցում, կամ ուզում եմ գնալ էդ վահանակներից օգտվել, նայում եմ ջնջած են, չեմ վճարում, հինգ րոպեն անցնում է, և իրենք ինձ տուգանում են»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել