Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Կիևին կործանիչներ տրամադրելու հնարավորությունը։

«Խոսելով կործանիչների մասին, իհարկե, դրանք քննարկվում են, մենք այսօր քննարկել ենք, նախկինում էլ քննարկել ենք»,- ասել է Սունակը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, որ այժմ ոչինչ «օրակարգից դուրս չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել