ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Վարդապետյան Աննայի միջնորդության քննարկման ընթացքում ՔՊ-ական Պապոյան Գևորը ջանացել է ՔՊ-ի կազմակերպած շոուից առավելագույն քաղաքական դիվիդենտներ կորզել՝ հիշելով Նիկոլի «աղջիկ ժամանակները»: Մասնավորապես՝ նիկոլական հեղափոխական բառապաշարով ու չեղած մտքի թռիչքով հայտարարել է, թե այսօր զինվորը տնակի կամ վրանի մեջ է գտնվում, քանի որ զորամասերից մեկը «վաճառել-կերել են», եթե չվաճառեին, ապա չէր լինի այնպես, ինչպես հիմա է:

Գևորը բանակի ու զինվորների ներկայիս վիճակի համար փաստացի մեղադրել է ոչ թե ներկա պահին այդ ամենի համար պատասանատու սեփական քաղաքական թիմին, այլ՝ էլի նախկիններին՝ պնդելով, որ եթե զորամասը «չուտեին», բանակն այսօր անհեմամատ ավելի բարեկեցիկ կլիներ: Գևորի խոսքերում, ըստ էության, նկատվում է նաև ակնարկ՝ Ազատում տեղի ունեցած ողբերգության մասին. ուզում է դրա մեղքն էլ գցել ընդդիմության վրա:

Ցանկացած առողջ հասարակության մեջ որևէ քաղաքական գործչի այսպիսի անհեթեթ հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի տվյալ քաղաքական թիմն անվերականգնելիորեն խայտառակվեր, քանի որ Պապոյան Գևորը արտահայտում է մտքեր, որոնք նորմալ մարդու ուղեղի «արտադրանք» չեն կարող համարվել:

Հարց՝ ի՞նչն էր խանգարում գևորգպապոյաններին կամ սուրենպապիկյաններին «յուրացված» զորամասի փոխարեն մի 5 տարվա ընթացքում նորը կառուցել: Եթե Պապոյան Գևորը իրավիճակը վերլուծել և եկել է այն եզրահանգման, որ հենց այդ մի զորամասի չգոյությունն է Հայաստանի ներկայիս դժբախտությունների բուն պատճառը, ապա հնի փոխարեն նորը չկառուցելը ՔՊ-ի պարագայում ուղղակի պետական դավաճանության պես մի բան կարելի է համարել. իմացել են Հայաստանի խորքային խնդրի մասին, բայց այն թողել են անտեսված, չլուծված:

Իրականում Պապոյան Գևորն ու նրա թիմի անդամները լրջագույն բարդույթներ ունեցող, այլասերված հոգեբանությամբ արարածներ են: Գիտակցելով սեփական արարքների ապերախտությունն ու ազգադավության աստիճանը՝ սրանք փորձում են ներքուստ ինչ-որ կերպ ինքնաարդարանալ ու հանրության գոնե մի մասին մոլորեցնել՝ «սաղ նախկիններն են մեղավոր» չարչրկված տրամաբանությամբ՝ չհասկանալով, որ հին կտերն ուտողներ է՛լ չկան. հավերին մորթել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել