Panorama.am-ը գրում է.
Եթե Ուկրաինայի իշխանությունները Մաքսային միության միասնական տնտեսական տարածությունում ինտեգրման փոխարեն նախընտրեն Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի ստեղծումը, ապա Ռուսաստանը կհարգի այդ որոշումը: Այս մասին ռուսական «Առաջին ալիքին» և «Assotiated Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սակայն մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ մեզ և նրանց համար: Որո՞նք են դրանք: Ի՞նչ է իրենից ներկայացնում ազատ առևտրի գոտին, ասոցիատիվ անդամությունը: Չեմ հիշում, թե ինչպես են այնտեղ կոչվում այդ փաստաթղթերը, սակայն դրանց էությունը ինձ հայտնի է: Էությունը նրանում է, որ Ուկրաինան լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում` նվազեցնելու մաքսային պաշտպանությունն ու սահմանափակումները: Ապրանքների մեծ խմբաքանակի նկատմամբ Ուկրաինան կզրոյացնի մաքսատուրքերը: Դա առաջին: Երկրորդը` Ուկրաինան կներդնի կարգավորման եվրոպական չափորոշիչներ ու տեխնիկական կարգավորումներ:
Երբ զրոյացվում են մաքսատուրքերը, ուկրաինական շուկայում հայտնվում են արտասահմանյան արտադրության ապրանքներ, սակայն սեփական ձեռնարկությունները աշխատում են, հետևաբար որտե՞ղ ուղարկել սեփական արտադրանքը: Մենք մտավախություն ունենք, որ դրանք կթափվեն մեր շուկա, Մաքսային միության շուկա, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շուկա: Սակայն մենք այդպես չենք պայմանավորվել, դա խնդիրներ կստեղծի մեր տնտեսությունների համար»,- պարզաբանել է Վ. Պուտինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ