Emedia.am-ը գրում է.

BBC-ի փոխանցմամբ՝ Պապի կոչն ուղղված էր ոչ միայն կաթոլիկներին, այլև այլ կրոնների ներկայացուցիչներին: Նա նաև կոչ է արել մարդկանց հանգստյան օրերից մեկը նվիրել ծոմին ու աղոթքին:

Վատիկանն ավելի ու ավելի ակտիվ է դեմ հանդես գալիս սիրիական կոնֆլիկտին ԱՄՆ-ի հնարավոր միջամտությանը: Մի քանի օր առաջ պոնտիֆիկը քննադատել էր Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, ընդ որում՝ Սուրբ գահը կոչ էր արել ճգնաժամը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել