Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 1-ին` ժամը 19.10-ին, շտապ օգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992թ. ծնված Հրաչ Ա.-ն դանակով հարվածել է Արմեն Ղ.-ին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության Մաշտոցի և Նոր Նորքի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի մոտից բերման են ենթարկել Հրաչ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել