1in.am-ը գրում է.
Աֆղանստանի իշխանությունները ձերբակալել են ոստիկանության 8 աշխատակիցների՝ ձկնորսության ժամանակ նռնականետներով 6 երեխաների չկանխամտածված սպանության մեղադրանքով:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, աֆղանական Բագլան գավառում՝ հաղորդում է AFP-ն: Գալով գետափ՝ ձուկ որսալու, նրանք ջրի մեջ են կրակել նռնականետով, սակայն նռնակը պայթել է հակառակ ափին, որտեղ երեխաներ էին լողում:
Դեպքի հետևանքով զոհվել է 6 երեխա, ևս 2-ը վիրավորվել են: Սպանված երեխաները 10-14 տարեկան են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_211726.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել