1in.am-ը գրում է.
Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված: Այս մասին ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պատրասվում է միանալ Մաքսային միությանը:
«Մենք հայկական կողմից բացատրության ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը:
2013թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության ղեկավարության և ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից-երկրների գագաթաժողով, որի ընթացքում նախատեսվում էր նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը և «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը: