1in.am-ը գրում է.

Ռուսաստանի «Նովոչերկասկ» և «Մինսկ» դեսանտային նավերը, և «Պրիազովյե» հետախուզական նավը սեպտեմբերի 5-6-ին միաժամանակ կմտնեն Միջերկրական ծով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ նավերը Բոսֆոր-Դարդանել գոտին կանցնեն մեկը մյուսի հետևից և, ինչպես նախատեսվում է, սեպտեմբերի 5-6-ին գրեթե միաժամանակ կմտնեն Միջերկրական ծով:

«Եթե «Նովոչերկասկ»-ը և «Մինսկ»-ը Միջերկրական ծով են մտնելու Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ զորամիավորման նավային կազմի ռոտացիայի շրջանակներում, ապա «Պրիազովյե»-ն տարածաշրջան է ուղարկվելու Սիրիայի ափերի մոտ իրավիճակի հետախուզումն ուժեղացնելու համար՝ Գլխավոր շտաբի ծրագրերի համաձայն»,- հստակեցրել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել