Բնականաբար, պետք է արձանագրել, որ վերջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում։ Դրա մեղավորների ու այդ ամենի հետևանքների մասին մենք շատ ենք խոսել, կարծում եմ՝ կարիք չկա դրան լրացուցիչ անդրադառնալու։ Այն իրավիճակը, որի մեջ այսօր գտնվում են Արցախն ու Հայաստանը, ունեն հիմնական մեկ պատճառ՝ ՀՀ-ի վերջին 4 տարիների միտումնավոր սխալ, կեղծ, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքական առումով՝ մորթապաշտ քաղաքականության հետևանք է։ Անսխալական իշխանություններ չկան, դրա օրինակները շատ են, բայց սխալների համակարգ և սխալների վրա կառուցել քաղաքականություն և շարունակել այսօր նույն կերպ՝ չունեն որևէ բացատրություն»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել