Ի՞նչ է հայտարարելու քայլիստ Գուգոն ԱԺ-ում որոշ ժամանակ անց
Այսօր ԱԺ-ում Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ քայլիստ Գուգոն շատ պարզ հասկացրեց, որ Արցախում շրջափակման մեջ հայտնված 120 հազար մարդու ճակատագիրն իրենց՝ քայլիստներիյն չի հետաքրքրում և նրանք, իբր, մտածում են Հայաստանի 3 միլիոն բնակչության մասին...
Նախ, սկսեմ նրանից և հիշեցնեմ Գուգոյին,որ Նիկոլն իշխանության գալուց հետո Արցախը հռչակել էր Հայաստանի մարզ... Հետաքրքիր է, ինչը՞ ստիպեց իր շեֆին և իր նման կապիտուլյանտին հրաժարվել այդ գաղափարից ու, ընդհանրապես, վախենալ արտաբերել հենց «Արցախ» բառը...
Գուգո՛, քո գլխավոր մտահոգությունը ձեր՝ քայլիստներիդ իշխանության պահպանումն է, այլ ոչ թե Հայաստանը, որի պատմական մասն է նաև Արցախը և ընդհանրապես՝ հայը...
Չեմ զրամանա, եթե որոշ ժամանակ անց, երբ Նիկոլ Անհողը հայտարարի, որ «Արցախի նման Սյունիքից էլ պետք է հրաժարվենք, որ Հայաստանը պահենք» կամ Սյունիքն էլ բեմադրված պատերազմով թուրքին հանձնի, քայլիստ Գուգոն նույն ԱԺ-ում բոցաշունչ ելույթ ունենա և հայտարարի, թե «արա՛, դուք ո՞վ եք, մենք մտածում ենք Հայաստանի 2 միլիոն 860 հազար բնակչի մասին, այլ ոչ թե Սյունիքում մնացած 140 հազար մարդկանց մասին»...
Նույնն էլ ասելու են Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի պահով, երբ թուրքերը նվեր ստանան դրանք քայլիստներից ու Ալիևի երազանքները իրականցնող Նիկոլ Անհողի դավաճանությունն ու հակահայ քայլերն անգրագետ մասսային ներկայացնելու են որպես Հայաստանից մնացածի «փրկագին»...
Հ.Գ. Ըստ քայլիստ Նիկոլի, եթե ժամանակին միայն Շուշին էր «դժբախտ և դժգույն քաղաք», ապա քայլիստ Գուգոյի համար «դժբախտ և դժգույն» է ողջ Արցախը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02uL3QWcHWq7g2PrasQG3Uw9b5jmkexhxoV2kZiCnqwECtWKiJR4chskKBJRS84w3Tl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել