Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:

5. Գեներալ Դուգլաս Հեյգ, Մեծ Բրիտանիա


Հեյգը բրիտանական ռազմական ուժերի հրամանատարն էր 1916թ.-ին ֆրանսիացիների դեմ մղվող Սոմեյի ճակատամարտի ժամանակ: Նրա առաջնորդությամբ 1916թ.-ի հուլիսի մեկին մղվող այդ արյունալի ճակատամարտում 60.000 զինվոր է զոհվում, որը բրիտանական այդ օրը մարտնչող զորքի 20%-ն էր կազմում: Արդյունքում նրանք չեն կարողանում պլանավորած ոչ մի ռազմական գործողություն հաջողությամբ ավարտել: Այնինչ լավատես Հեյգն ամենևին չէր կարծում, որ ճակատամարտում տված այդքան զոհը ձախողում էր և նույնիսկ դրան հաջոորդած օրը իր օրագրում գրել է. «...մարտում զոհվածների թիվը չի կարելի դաժան ու լուրջ համարել թվաքանակի և ֆրոնտերի երկարության առումով»:
Եթե այսպիսի բան տեղի ունենար մեր օրերում, նրան միանգամից պաշտոնանկ կանեին, սակայն այն ժամանակ կարծես ամեն ինչ այլ էր. նա շարունակեց առաջնորդել բրիտանական ռազմական ուժերը պատերազմի ամբողջ ընթացքում: Հետագայում նրա հրամանատարության տակ պատերազմում 800.000 բրիտանացի զինվորներ են զոհվում, այնուամենայնիվ պատերազից նա միշտ վերադառնում էր որպես հերոս, և մինչ այսօր էլ նրան համարում են Բրիտանիայի պատմության լավագույն ռազմական առաջնորդներից մեկը:

4. Ջորջ Արմսթրոնգ Քաստեր, ԱՄՆ


Քաստերը կարող էր 40-ականների վեսթերն հերոս լինել, սակայն իրական կյանքում նա այնքան էլ հաջողված ռազմական առաջնորդ չէր: Քաստերը խելացի էր բնավորությամբ, քաջարի, սակայն նա մի թերություն ուներ, որն էր նրա անտարբերությունը իր իսկ զինվորների նկատմամբ կամ ավելի ստույգ` նրանց անվտանգության նկատմամբ (Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում նա Միության զորքերի ամենաերիտասարդ հրամանատարն էր տարիքով, և նրան ենթակա ստորաբաժանումներն ամենաշատ զոհերը տվեցի պատերազմի ընթացքում): Նա նաև շատ դաժան էր հնդկացիների նկատմամբ, ում անխղճությամբ կոտորում էր: Նրա անշրջահայացությունը սակայն շուտով երևան է հանում իր ծանր հետևանքները, երբ նա 1876թ.-ի հունիսին ամերիկյան հայտնի 7-րդ հեծելազորը առաջնորդում է Լիթլ Բիգ Հորն ճակատամարտում, որտեղ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կորցնում է իր վերահսկողությունը հնդկական ճամբարային բնակավայրում ծավալվող դեպքերի նկատմամբ, որտեղ մարտնչում էին Հյուսիսային Չեյինի Լակոտայի և Արապահոյի զինյալների դեմ: Այնուամենայնիվ, ինչ-որ կերպ նա որպես հերոս է դուրս գալիս իր տանուլ տված ճակատամարտից, հիմնականում իր այրու` Լիբիի շնորհիվ, ով նրա փոխարեն իր կյանքի մնացած օրերին ելույթներ էր ունենում երկրով մեկ` այս պարտության մեջ Քաստերին որպես հերոս ներկայացնելով:
Չնայած միլիոնավոր ամերիկացիների կողմից Քաստերը սիրված ու գնահատված էր որպես ռազմական առաջնորդ, այնուամենայնիվ, ժամանակակից պատմաբանները նրան այնքան էլ չեն ընդունում որպես այդպիսին` վերջինիս համարելով հնդկացիներին ատող հավակնոտ մարդ, ինչն իհարկե կտրուկ գցում է վերջինիս բարձր համբավը: Դե եթե հարցնեք այն 267 զինյալներին, ովքեր զոհվել են նրա հրամանատարության ներքո, ինչպես նաև այն հնդկացիներին, ում նա անխնա կոտորել էր, այս պատմաբանների պնդումերը ամենայն հավանականությամբ կհաստատվեն:

3. Դուգլաս Մքարթուր, ԱՄՆ


Դուգլաս Մքարթուրը համարվում է Երկրորդ աշխարհամարտի խաղաղօվկիանոսյան պատերազմական գոտիներում մարտնչած ամենահայտնի ռազմական առաջնորներից մեկը: Սակայն եկեք տեսնեք` արդյոք իսկապես նա արժանի է հերոսի կոչման, թե ոչ: Սկսենք նրանից, որ 1942թ.-ի ապրիլին Ֆիլիպինները պաշտպանելու նրա ընտրած անհաջող ռազմավարությունը ի վերջո հանգեցրեց պաշարմանն ու նրանց հանձնվելուն Բաթաանում: Բացի այդ` նա իր հակառակվող բնավորության պատճառով հաճախակի խնդիրներ էր ունենում ավստրալիացիների հետ` համագործակցելու և Նոր Գվինեան միասին պաշտպանելու հարցում: Նրա` ճապոնական խիստ պաշտպանված Պելելիու կղզու գրավման ռազմավարությունն ու ծրագիրը ի վերջո 10.000 ամերիկացի զինվորի կյանք են խլում, այն դեպքում, երբ այդ կղզու գրավումն այնքան էլ կարևոր կամ օգտակար չէր ռազմավարական տեսանկյունից: Բացի այդ նա համոզում էր Ռուզվելտին ներխուժել Ֆիլիպիններ` չնայած այն փաստին, որ այս տարածքը` կղզիախումբը, ոչ մի իրական ռազմավարական դեր չուներ:
Իսկ ինչ վերաբերում է Կորեայում նրա անցկացրած հաջող ռազմական գործողություններին, ապա պետք է նշել, որ այո՛, նա իսկապես հաջող մարտեր էր իրականացրել Հյուսիսային Կորեայում` Ինչխոնում, սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ինչխոնն ընդամենը պաշտպանվում էր կորեական փոքրիկ կայազորի կողմից (մնացածը ներգրավված էին Միացյալ ազգերի ռազմական ուժերի հետ Պուսանում ընթացող մարտերում), ապա միայն ամենաանհաջող ռազմական առաջնորդը կարող էր ձախողել նման ռազմական գործողությունը: Այս իրադարձությունից հետո էր, որ Դուգլասը ցույց տվեց իր իսկական էությունը, երբ, արհամարհելով ռազմական այն տեղեկատվությունը, թե չինական միլիոնավոր զորքեր մոտենում են կորեական սահմանին ու պատրաստ են ներխուժել, նա չնահանջեց` դառնալով իր ամբողջ զորքի ջախջախման պատճառը Մաոյի լավագույն ռազմիկների կողմից: Դրանից հետո արդեն ստիպված ի վերջո նահանջում է: Հավանաբար միայն Թրումենի և հրամանատար Ռիդջուեյսի ճիշտ ռազմավարության արդյունքն էր միայն, որ Կորեան չվերածվեց ևս մեկ սովետական կամակատար պետություն: Այո՛, մինչև նրանց հանձնվելը Դուգլասը լավ ռազմական առաջնորդ էր, ով կարողացավ ռուսներին հետ պահել Ճապոնիա ներխուժելուց, սակայն սրանից զատ նրա ուրիշ ոչ մի ձեռքբերման մասին հնարավոր չէ խոսել:

2. Անտոնիո Լոպես դե Սանտա Աննա, Մեքսիկա


Անտոնիո Լոպես դե Սանտա Աննան սիրում էր ինքն իրեն կոչել «Արևմուտքի Նապոլեոն»: 1836թ.-ին նա հաղթանակած է դուրս եկել Ալամոյի ճակատամարտից (կորցնելով տեխասցիների կրկնակի չափով զինվորներ), սակայն կորցրել է իր ամբողջ զորքը և ընդամենը մի քանի շաբաթ անց գերեվարվել Սան Խասինտոյում` մի ճակատամարտում, որն ընդամենը 15 րոպե է տևել: Կարճ ժամանակ անց նա նորից վերադառնում է հայրենիք ու այս անգամ որպես հրամանատար առաջնորդում մեքսիկական բանակը ֆրանսիական զորքերին Վերակրուզից դուրս մղելու ռազմական գործողության շրջանակում: Նա տանուլ է տալիս ճակատամարտը և դրա հետ մեկտեղ կորցնում իր ոտքը, որի արդյունքում ի վերջո մեքսիկացիները ստիպված են լինում անձնատուր լինել ֆրանսիացիներին: Սակայն նա ետ է վերադառնում հայրենիք արդեն իր պրոթեզավորված ոտքով և զարմանալիորեն ավելի շատ ժողովրդականություն վայելում, քան նախկիում: Կարճ ժամանակ որպես դիկտատոոր ծառայելով Մեքսիկայում` նա նորից իր հրամանատարության տակ է առնում ռազմական ուժերը, քանի որ այդ շրջանում ընթանում էր ամերիկյան-մեքսիկական 1846թ.-ի պատերազմը (այս պատերազմի ժամանակ էր, որ ամերիկացիները, նրա պրոթեզավորված ոտքը գրավելով, այն ի ցույց են դնում բոլորին): Եվս մեկ անհաջող ռազմավարական ստրատեգիա իրականացնելուց հետո նա վերադառնում է հայրենիք և նորից  իր ձեռքն է առնում երկրի իշխանությունը, սակայն որոշ ժամանակ անց մարդիկ, նրանից հոգնելով, ի վերջո 1855թ.ին արտաքսում են Կուբա: Ինչպես երևում է, Սանտա Աննան մեքսիկացիների համար իսկական աղետ էր թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով: Եվ չնայած սրան` նրան հաջողվել է միլիոնավոր մեքսիկացինեերի շրջանում ժողովրդականություն վայելել, այն էլ տարիներ շարունակ և նույնիսկ որոշ չափով նաև մեր օրերում:

1. Ադոլֆ Հիտլեր, Գերմանիա


Շատերը միգուցե զարմանան` Ադոլֆ Հիտլերին տեսնելով ռազմական առաջնորդների այս ցանկում, մեծամասամբ այն պատճառով, որ նա ավելի շատ քաղաքական առաջնորդ էր, քան ռազմական: Այնուամենայնիվ, նա մեծ ռազմական ավանդ է ունեցել` մեծապես նպաստելով Գերմանիայի այդքան սպասված պարտությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Չնայած նա երբեք ռազմաճակատներում իր ձեռքը չէր առնում զորքի հրամանատարությոունը, այնուամենայնիվ, պատերազմի վերջին երեք տարիներին նա ամեն օրվա ռազմական գործողություններն անձամբ էր վերահսկում` հրամանատարներին հրամայելով որտեղ և երբ պետք է գրոհներ կազմակերպել, ինչպես նաև թույլ չտալով նրանց հետ նահանջել այն ժամանակ, երբ պարտությունն անխուսափելի էր: Նա ինքն էր մշակում ռազմավարությունը, տեղաբաշխում ռեսուրսները, որի ձախողումն ի վերջո հանգեցրեց Գերմանիայի պարտությանը: Իհարկե, սա շատ ավելի լավ է, երբ պատկերացնում ենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Հիտլերը ռազմավարությունը մշակելուց հետո թույլ տար ռազմական հրամանատարներին իրենց գործն անել ըստ անհրաժեշտության թշնամիների դեմ պայքարում, ինչպես որ պատերազմի սկզբում էր: Սա թերևս Հիտլերի ու իր առաջնային հակառակորդ Ստալինի միջև հիմնական տարբերությունն էր: Ստալինը գիտեր, որ ինքը ռազմական առաջնորդ չէ և գործը հանձնարարում էր  ռազմական հրամանատարներին, ովքեր գիտեին իրենց գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել