Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել