1in.am-ը գրում է.

WikiLeaks-ի հիմնադիր և Ավստրալիայի սենատի թեկնածու Ջուլիան Ասանժը շվեդական ոստիկանությունում բողոք է ներկայացրել ամերիկյան հետախուզական ծառայությունների գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է The Age-ը:

186 էջանոց փաստաթուղթը ներկայացրել էին Ասանժի փաստաբանները: Նրանում առկա է ապացույց 2009-ին ամերիկյան ռազմական հետախուզության և 2012-13թթ. Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողությունների վերաբերյալ՝ ներառյալ մանրամասներ, որոնք բացահայտվել են ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգի դատավարության ընթացքում:

Այնտեղ պարունակվում է տեղեկություն նաև 2010-ին ուղեբեռի ենթադրյալ գողության մասին: Նա հաստատում է, որ ճամպրուկը, որում WikiLeaks-ի տեղեկություններով երեք նոթբուք է գտնվել, չի կորել, այլ ապօրինաբար առգրավվել է հետախուզական օպերացիայի շրջանակում, որի նպատակն էր տեղեկություն հավաքել իր և իր կայքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել