Ի՞նչ էինք անելու առանց ամերիկացի գիտնականների, որոնց շնորհիվ կարող ենք իմանալ մարդու բնավորության մասին ըստ նրա հագուստի, աչքերի գույնի, քայլվածքի և անգամ գիշերազգեստի: Եվ այսպես`
Կանայք

Կիսաթափանցիկ ոչ երկար ժանյակավոր գիշերազգեստ
Այս կինը շատ է սիրում հաճոյախոսություններ, քնքշություն և նրբություն: Նա կանացիության մարմնացում է: Շքեղ հանդիսությունների և խնջույքների մշտական հյուր է: Երբեք հնարավորությունը բաց չի թողնի իր գեղեցկությամբ տղամարդկանց գրավելու:

Ամուր ֆլանելե գիշերազգեստ
Շատ բարի մարդ է` փափուկ և հանդուրժող բնավորությամբ, ով միշտ պատրաստ է օգնելու մյուսներին: Սիրում է ընկերական միջավայրերը, խնջույքներ և ճանապարհորդություններ:

Երկար գիշերազգեստ
Շատ ռոմանտիկ մարդ է, զգացմունքային է, տպավորվող: Նրան շատ է հետաքրքրում, թե ինչ են մարդիկ մտածում նրա մասին, և նա միշտ աշխատում է լավ տեսք ունենալ:

Մանկական գիշերանոց
Իսկական տան աղջիկ է: Խուսափում է փոփոխություններից: Նա վստահ է, որ ամուսինն իր իսկական պաշտպանն է, և շատ է գնահատում դա: Նա վստահելի մարդ է, երբեք չի հիասթափեցնի թե՛ աշխատանքում, թե՛ ընտանեկան կյանքում:

Բամբակյա կտորից գիշերանոց
Բաց մարդ է, բոլորի հետ լեզու է գտնում, բարեհամբույր է: Բոլորը նրան հարգում են: Եվ նա անընդհատ ապացուցում է, որ արժանի է այդ հարգանքին:

Քնում է առանց հագուստի
Շատ անկանխատեսելի կին է, ինքնավստահ է և անկախ: Կյանքի դժվարությունների դեմ կանգ չի առնում: Նա սովոր է վստահել մարդկանց, սակայն չի ներում սուտն ու երկերեսանիությունը: Չի սիրում սիրաբանություններ:
Տղամարդիկ

Կիսավարտիք
Սիրում է, որպեսզի ամեն ինչ տեղը տեղին լինի: Լավ է վերաբերվում հարազատ մարդկանց, սիրում է հոգ տանել նրանց մասին:

Գիշերանոց
Միասեր է: Պրակտիկ և աշխատասեր: Շատ նպատակասլաց անձնավորություն է: Զբաղվում է սպորտով, սիրում է նոր տպավորություններ և ճանապարհորդություններ:

Գիշերանոցի տաբատ
Մարդ, ով գիտի իր արժեքը: Նա չի հետևում նորաձևությանը: Երբեք սկսած գործը կիսատ չի թողնում: Սիրում է հաստատունություն: Որոշ չափով պահպանողական է:

Քնում է առանց հագուստի
Այս մարդը շատ զարգացած երևակայություն ունի, բավականին ստեղծագործ անհատ է: Նրա ներաշխարհը շատ հարուստ է և բազմապիսի: Նա միշտ հասնում է իր առջև դրված նպատակներին: Շատ ինքնավստահ է:



