Տեղական մամուլը բարձրագոչ կը յայտնէ, որ ԱՄՆ-ը որոշած է ռազմական միջամտութիւն կատարել ՍՈՒՐԻԱ... Իրեն հետ զինակից եւ գործակից է Ֆրանսան: Գետնի վրայ յայտնաբերուած փաստերը, ինչ կը վերաբերի քիմիական զէնքերուն, ԸՍՏ ԿԱՄՍ մեկնաբանելով, ԱՄՆ-ը որոշած է իր ռազմական գործողութիւնները իրականացնել... Ո՞Վ կրնայ արգելք ըլլալ... Անգամ մը եւս, ԻՐԱՒՈՒՆՔԸ ԶՕՐԱՒՈՐԻՆ Է: ԻՍԿ Թուրքիան, տարուած իր ՆԷՕ-ՕՍՄԱՆԵԱՆ ծաւալողապաշտ քաղաքականութեամբ, պիտի աջակցի ամէն կերպով: ՆԱԹՕ-ի գլխաւոր անդամը Թուրքիան է, որ վաղուց կ՛երազէր յարձակում գործել Սուրիոյ վրայ՝ իր սեփական շահերուն հետամուտ....որոնց մէկ ոչ-արհամարհելի մասն է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ... Այն գաղութին՝ որ իր ՏԷՐ-ԶՕՐՈՎ եւ այլ վայրերով, հայ տարագիր ու պահանջատէր համայնքով, ՍՊԱՌՆԱԼԻՔ է իր անվտանգութեան, ՅՈՒՇԱՐԱՐ է իր արիւնոտ անցեալին: ՈՒՆԻ՞ՆՔ ՈՐԵՒԷ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՄԵՐ ՄԱՅՐ ԳԱՂՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՐ, ՈՐԵՒԷ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԻՒ՞Ն ԱՆՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ Ի ԽՆԴԻՐ... Սա ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է, որուն լուծման առաջարկները երբեք չքննուեցան մեր «անկախ» պետութեան այրերուն կողմէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/503092319781885?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել