Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։
Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։
Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HydrometeorologyandMonitoringCenter/posts/pfbid0SCS9iMZyYnBaaq9YgFLtHnvCAGRdLpBfE6i2HDS5jSRh7Vsu8R1td1Y5y42MEy8sl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել