Panorama.am-ը գրում է.
««Եվ-և» կլիշեն հնարավոր է Հայաստանի պայմաններում, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել: «Կամ-կամ»-ը կարող է պարզապես մեծ վնաս հասցնել Հայաստանին: Այդ առումով կարելի է ողջունել, որ Սերժ Սարգսյանը գնացել և համաձայնություն է տվել Մոսկվայում: Բայց եթե հրաժարվենք Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա շատ բան կորցրած կլինենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ինտեգրացիոն գործընթացները շարունակական գործընթացներ են, և եթե Հայաստանը կարողանա այնպիսի քաղաքականություն վարել, որ թե Եվրամիությունը, թե Մաքսային միությունը ցանկանան տեսնել Հայաստանին իրենց շարքերում, ապա հնարավոր է համատեղել երկու ուղղություններն էլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ