Operativ.am-ը գրում է.
Նախախորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից կրկին Կոմիտասի 5 են եկել շինարարները, և քիչ առաջ վերսկսվել են շինարարական աշխատանքները: Այս պահին երկու տեխնիկա է աշխատում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոիտասի 5 հասցում կրկին անգամ շինարարները փորձում էին վերսկսել շինաշխատանքները, սակայն բնակիչները թույլ չեն տվել դրնաք իրականացնել: Բռնկվել էր թեժ վիճաբանություն շինհրապարակի բանվորների և բնակիչների միջև:
Operative.am կայքի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես շինհրապարակի աշխատակիցները թաքցրել էին բնակիչներին պատկանող նստարանները և բազկաթոռը, որոնց միջոցով բնակիչները փակում են շինհրապրակ տանող մուտքը: Բնակիչները պահանջում էին վերադարձնել իրենց պատկանող գույքը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=36646/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել