Operativ.am-ը գրում է.
Սիրիայի «Աշ-Շաբաբ» ընդդիմադիր կուսակցության մամուլի խոսնակ Մահիր Միխրին, այսօր Ֆարս գործակալությանը տված հարցազրույցում հայտել է, որ Սիրիայի ընդիմությունը կմիանա Ասադին ԱՄՆ-ի դեմ պատերազմում:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք ընդդիմադիր ենք Սիրիայի կառավարական ուժերին, բայց հայրենիքը մեզ համար առաջնային է, - ասել է նա, - այդ պատճառով էլ, մենք որոշել ենք աջակցել Ասադին, եթե ԱՄՆ-ը հարձակում գործի: Մենք ստեղծել ենք մի քանի մահապարտների խումբ, ովքեր կիրականացնեն գործողություններ ԱՄՆ - ի դեմ»:
Սիրիայի ընդդիմադիր ուժերն անգամ սպառնացել են ԱՄՆ-ին. «Եթե ԱՄՆ-ն անգամ փոքր չափերի ռազմական գործողություն սկսի, սիրիական պատասխանից հետո այն կվերածենք մաշտաբային պատերազմի»,-հայտնել են նրանք:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=36643/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել