Հայաստանում երբեք նմանատիպ քաղաքական ճգնաժամ ինչպիսին այսօր կա գոյություն չի ունեցել, համենայնդեպս ես նմանատիպ իրավիճակ չեմ հիշում նորանկախ Հայաստանում:
-Իշխանությունը թշնամական է՝ սպասարկում է բացառապես արտաքին թշնամու քաղաքական օրակարգը՝ իր իշխանությունը պահպանելու և հարստանալու համար:
-Ընդդիմությունն այս պահին պրակտիկ անկարողունակ է լուծելու քաղաքական իշխանության հարցերը հետևաբար՝ նաև սպասարկելու ժողովրդական լայն զանգվածների իրական շահերից բխող քաղաքական օրակարգը:
-Փորձագիտական և լրագրողական հանրույթն էլ իր հերթին համապատասխան օրակարգ չունենալով զբաղված է խիստ իրավիճակային օրակարգեր սպառելով, որը որևէ կերպ չի լուծում ներկայիս քաղաքական ճգնաժամն ու երբեմն ավելի է խորացնում ամեն օր փորվող խորը անդունդը:
-Ժողովուրդը՝ «լքված» լինելով քաղաքական էլիտաների կողմից, խորը հոգեբանական ճգնաժամի մեջ է: Չի տարբերում իր դահճին իր բարեկամից: Շատ պարզ տրամաբանական պատճառներով զբաղված է՝ «եղունգ ունես գլուխդ քորի»-ով ու ստեղ ժողովուրդն ընդհանրապես մեղավոր չի:
Հ.Գ. Նման քաղաքական ճգնաժամերը վերջում միշտ նորի սկիզբ են դառնում, բայց էդ վերջին հասնելու համար դեռ մի քիչ էլ ժամանակ ունենք: Համենայնդեպս էս քաղաքական դասավորությունը որևէ կերպ ունակ չի լուծելու ճգնաժամը՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության այս ձևաչափի միջոցով:
Հ.Գ. 2 Ստեղծված «սև փոսը» (black hole) ինչ որ պահի փակվելու է ոչ ստանդարտ լուծումների արդյունքում, բայց էդ ժամանակ ոչ ոք իրավունք չունի բողոքելու քաղաքական դասավորությունում իրեն բաժին հասած տեղից/դերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել