Operativ.am-ը գրում է.

Գոմեսն այժմ պատրաստվում է Մոսկվայում կայանալիք իր համերգին: 20 տարեկանում Սելենա Գոմեսը հասցրել է դառնալ հանրահռչակ աստղ: Նա հայտնի դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի, երգահան և դիզայներ է:

Երգչուհին նաև համարվում է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ամենաերիտասարդ անդամը:

Շոու-բիզնեսում երգչուհին իր կարիերան սկսել է դեռ մանկուց, երբ մասնակցում էր «Բարնին և ընկերները» շոուին: Հենց դա էլ սկիզբը դարձավ այն բանի, որ նա մի շարք ֆիլմերում սկսեց նկարահանվել: Սելենան ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Երգչուհին երկրպագուների շատ մեծ բանակ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել