Կհանգեցնի՞ Նիկոլի վարկանիշի շարունակական անկումը իշխանափոխության`գուցե այո, գուցե և ոչ։ Տարբեր հարցումներով Նիկոլն այսօր ունի 15-20% վարկանիշ, ընդ որում մաքսիմում այդքան, և դեռ հետևողականորեն էլ շարունակում է նվազել, բայց իշխանափոխություն այդպես էլ չի լինում, գոնե մինչ այս պահը։ Պատճառը պետք է փնտրել ընդդիմադիր բոլոր ուժերի վարկանիշների անկման մեջ։ Իհարկե, նշածս պատճառի հակափաստարկն էլ կա, որ օրինակ` 2018թ-ի վարկանիշներն ու իրավիճակը, երբ ոչ իշխանությունն ուներ մեծ վարկանիշ, ոչ ընդդիմադիր ուժերը, այդ թվում և Նիկոլը, բայց եղավ իշխանափոխություն։ Իշխանության վարկանիշի գահավիժման ֆոնին ինչու՞ հիմա չի կարող իրավիճակը կրկնվել. Պարզ, շատ պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը ապրեց հերթական հիասթափությունը և իշխանությունից, և ընդդիմությունից։ Շարունակել չտեսնելու տալ այս փաստերը և ակնկալել, որ մի հիասթափեցրած ուժից հավատը կորցրած մարդը կգնա մեկ այլ հիասթափեցրած ուժի կողմ, կնշանակի հույս կապել արդեն հուսախաբված մարդու հետ, որը այսքան և շարունակվող կորուստներից հետո էլ չի փորձում կրկին գնալ փոփոխությունների` վախենալով հերթական անգամ հիասթափվելուց։ Հուսախաբելու, հուսահատեցնելու փոխարեն ընդդիմադիր ուժերը պետք է գնան մարդուն հույս և ճանապարհ ցույց տալու ճանապարհով, ոչ թե սպասեն իշխանությունը մարդուն խեղդի հուսահատության մեջ, ինչ է թե իշխանափոխություն լինի։ Ու՞մ է պետք հուսահատվածների իշխանափոխությունը, ի՞նչ տվեց 2018թ- ի հուսահատության և այդ ժամանակվա իշխանությանը մերժելու իշխանափոխությունը, ` պատերազմ, կորուստներ, ողբերգություն...
Հաջորդ իշխանությունը ոչ թե պետք է ձևավորվի հուսահատության և ներկա իշխանության մերժման համար, այլ հավատի, իրական համերաշխության և զարգացման նպատակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/pfbid0SXmEAXEnMKcLTRXvYr4g9axZ49CL9ckeK2ZoKg6YY182DWL2G1Av3hp9aYJMKDA6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել