Դահլիճում հավաքվել են բազմաթիվ գեղեցկուհիներ, ովքեր ցանկանում են «Վիա Գրա» խմբում տեղ ստանալ:

Դրա համար նրանք պարում են, երգում, պատմում պատմություններ իրենց կյանքից, որպեսզի տպավորություն թողնեն Կոնստանդին Մելաձեի վրա: 

Նկարահանումների ժամանակ խմբի պրոդյուսերն ու կոմպոզիտորը՝ Կոնստանդին Մելաձեն, և նախագծի ռեժիսոր ու պրոդյուսեր Ալան Բադոևը հիանում են քաստինգի եկած մասնակիցներով:  

 

Առաջին օրը ժյուրիի հետ միասին, բացի Իգոր Վերնիկից և Կոնստանդին Մելաձեից, այնտեղ էր նաև «Վիա Գրա»-ի նախկին անդամը՝ Ալյոնա Վիննիցկայան:

 

Ինչպես պատմել է նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Ալան Բադոևը, Կոնստանդին Մելաձեն և անձնակազմն արդեն ընտրել են տարբեր մասնակիցների, և այս փաստն էլ ավելի է թեժացնում հետաքրքրությունը շոուի հանդեպ:  

«Երբեմն ես զարմանում էի Կոնստանդին Մելաձեի ընտրության վրա, բայց նա հստակ գիտի, թե ինչ աղջիկներ են հարկավոր խմբին», - խոստովանում է Ալանը:

 

Շոուի վարողին՝ Վերա Բրեժնևային, համարել են նախագծի ամենաաշխատասեր անդամը: Վերան հենց առաջին օրը հեռացել է հարթակից գիշերվա ժամը մեկին, իսկ հաջորդ օրը ժամանել է վաղ առավոտյան և առանց հապաղելու սկսել է գրել յուրաքանչյուր մասնակցի խոսքերը:

 

Վերան ոչ միայն շփվում է յուրաքանչյուր մասնակցի հետ, այլև խորհուրդներ է տալիս, թե ինչ հագնել շոուի ժամանակ և նույնիսկ մի քիչ զվարճացնում է չափազանց լարվաճ մասնակիցներին:

 «Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչքան են աղջիկները նյարդայնանում, բայց ես փորձում են նրանց մի քիչ քաջալերել և զվարճացնել, որպեսզի նրանք իրենց ավելի ազատ զգան և ցույց տան ժյուրիի առջև այն ամենը, ինչ կարող են», - ետնաբեմում պատմել է Վերան:

 

Երկրորդ օրը Ալյոնա Վիննիցկային ժյուրիում փոխարինել է Նադեժդա Մեյհերը: Երգչուհին շոուի ամենապահանջկոտ անդամներից մեկն է: Նա ոչ միայն ցույց է տալիս թերությունները, այլև խորհուրդներ է տալիս, թե ինչպես շտկել դրանք:

Նախագծի վարող Վլադիմիր Զելենսկին միշտ գտնվում է բեմի վրա և երկրորդ օրը նույնիսկ հաջողացրել է պարել Նադեժդայի հետ, երբ մասնակիցներից մեկը ազգային ուկրաինական երգ էր երգում:

 

Շոուի մասնակիցները շատ տարբեր են: Ոմանք հանդես են գալիս ազգային ուկրաինական հագուստներով, մյուսները` գեղեցկության մրցույթների հաղթողներ են և շատ ուրիշներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել