Ժորայի ծննդյան օրն է այսօր։ Հադրութի Տող գյուղում էր ծնվել ու մեծացել։ 22 տարեկան կդառնար։ Բայց հավերժ 19 տարեկան մնաց, քանի որ հայրենի Արցախին սպառնացող վտանգի պահին նա պաշտպան կանգնեց իր հայրենիքին։
Ժորան զոհվեց հոկտեմբերի 30-ին, Մարտունի-2։ Զոհվեց՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենիքի սուրբ հողը։
Արդեն 3 տարի է դու չկաս, Ժորա ջան։ Չկա նաև հայրենի Տող գյուղդ։ Մենք մնացինք էս մի բուռ հողի վրա։ Մնացինք, որ հիշենք ձեզ, մնացինք, որ ձեզ չմոռանան։
Երկնային ծնունդդ շնորհավոր, լուսավոր տղա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0xnzArrnBkDVuZSi2ewEXEXd63wtQCErZKM77mA1PSdSW5PjUmMQPUEksjY24Wwfgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել