Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է տարհանել Թեհրանում ադբեջանական դեսպանատան աշխատակիցներին՝ պայմանավորված ուրբաթ առավոտյան տեղի ուենցած զինված հարձակման հետ: Հիշեցնենք, որ Բաքվի ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Զինված անձը սպանել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին, զինված հարձակումը հետ մղելիս էլ վիրավորվել է դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյն Ռահիմին ասել է, որ հանցագործ 50-ն անց տղամարդն այդ քայլին է գնացել անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։ Ընթանում է հետաքննություն:

Ալիևը, տեղի ունեցածը որակելով որպես ահաբեկչություն, Իրանից պահանջել է սեղմ ժամկետներում գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել:

Տեղի ունեցածը, իարկե, բոլոր դեպքերում չի կարող դրական ազդեցություն թողնել Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա, որոնք, ինպես հայտնի է, այս փուլում բավական սրված են՝ պայմանավորված թե՛ Ադրբեջանի՝ Իսրայելի համար հակաիրանական պլացդարմ դառնալու փաստի հետ, թե՛ նաև «Զանգեզուրւի միջանցք» կոչվող վտանգավոր պրոյեկտի, որն ամեն կերպ ջանում են առաջ տանել թուրքերը, իսկ Իրանը դրան հակազդում է բոլոր հնարավոր միջոցներով, ինչին ի պատասխան Ադրբեջանից ոչ միայն ամենաբարձր մակարդակով հնչում են հակաիրանական հայտարարություններ, այլև գործնական հարթությունում Ալիևն անում է ամեն ինչ՝ իր հասարակության վրա Իրանի ազդեցությունը չեզոքացնելու համար՝հաճախ նույնիսկ Իրանին մեղադրելով ասենք Արցախ բեռնատարներ տեղափոխելու համար:

Հարցը, թե ովքեր կարող են իրականում կանգնած լինել ահաբեչության հետևում կամ ինչ ուժեր, ամենևին էլ հռետորական չէ՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանաիրանական հարաբերությունների սրմամբ շահագրգռված են արտատարածաշրջանային լրջագույն ուժեր: Իրանի քաղաքականությունը կոչված է՝ «փափուկ ուժի» միջոցով զսպելու Ալիևին՝ տարածաշրջանում ստեղծված փխրուն իրավիճակն է՛լ ավելի չսրելու նպատակով, ու չնայած Թեհրան-Բաքու հարաբերույուններում առկա լարվածությանը՝ Թեհրանից մեկ անգամ չէ, որ հնչել են ու հնչում են բոլոր հարևանների հետ բարիդրացիության սկզբունքով հարաբերվելու Իրանի վճռակամության մասին հայտարարություններ:Հիմա,փաստորեն, հարված է հասցվում առաջին հերթին հենց Իրան-Ադրբեջան փխրուն երկխոսությանը, իսկ Ալիևի արձագանքը՝ կատարվածին խոսում է այն մասին, որ Բաքուն առիթը բաց չի թողնելու՝ Իրանին դատափետելու ու ասենք հայերի հետ իր դեմ գործարքի մեջ լինելու համար մեղադրանքներ ներկայացնելու՝ այդպիսով ջանալով արդարացնել իր երկրի հակաիրանական կեցվածքն ու խաղերը: Բնականաբար, Իրանի արձագանքն այդ ամենին սիմետրիկ բնույթ է կրելու, ինչն էլ կարող է «յուղ լցնել կրակին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել