Ինչպես պահպանել հարաբերությունները, երբ իրարից հեռու եքDoctors.am-ը գրում է.

Հեռավորության վրա հարաբերությունները պահպանելը բարդ է, բայց, դե՛, մեզ համար ավելի կարևոր է այն, որ դա հնարավոր է: Զինվիր համբերությամբ, քանի որ այդ ամիսները քեզ դեռ շատ փորձությունների առաջ կկանգնեցնեն...

Անընդհատ մի՛ զանգիր կամ sms գրիր: Եթե դու անընդհատ sms-ներ գրես նրան, ու հաճախ զանգես, նա ուղղակի կհոգնի քո ակտիվությունից: Ազատություն տուր նրան, թող նա իմանա, որ դու վստահում ես իրեն, ու ինքդ էլ քո գործերն ունես: Ուղղակի ժամեր սահմանեք` որոշակի պարբերականությամբ համացանցում հանդիպելու, հայտնում է cosmo.am-ը:

Խանդի տեսարաններ մի սարքիր: Ինչի՞ վրա ես զարմանում: Դու ի սկզբանե պետք է իմանայիր, որ իր ընկերների կամ գործընկերների շրջանակում նաև կանայք են լինելու: Այնպես որ, քեզ հանգիստ պահիր, չէ որ երբ քեզ մոտ էր, էլի կին ընկերներ ուներ, ու դու դրան հանգիստ էիր վերաբերվում:

Իր հետ խոսելիս մի ամաչիր անկեղծ արտահայտվել: Երբ խոսում եք, ասա թե ինչքան ես իրեն կարոտում, սիրում, և ուզում վերջ ի վերջո: Կիսվիր նրա հետ քո բոլոր էրոտիկ մտքերով, վստահ եմ դա իրեն դուր կգա ու ինքն էլ ընթացք կտա այդ զրույցին...

Թարմացրու ձեր սիրո կրակը: Իր զգացմունքներին նոր շունչ կտա քո կողմից կատարած ցանկացած փոքրիկ անակնկալ քայլ: Ասենք նոր եք skype-ով խոսել, ու նա պառկում է քնելու, քո ջերմ խոսքերով sms-ը կամ զանգը իրեն կստիպի ամբողջ գիշեր միայն քեզ երազել: Փոստով ուղարկած նամակը, նվերը կամ նույնիսկ բացիկը. էլ չեմ ասում:

Դու նաև նրա ընկերն ես: Կիսվեք իրար հետ, թե ինչպես անցավ օրը, ինչ ապրումներ եք ունեցել, միասին քննարկեք ձեզ համար կարևոր խնդիրներն ու միասին լուծումներ գտեք: Իմ սիրած տարբերակներից է նաև իրար հետ օնլայն խաղ խաղալը (օրինակ շաշկի) պարտվողի մերկանալու պայմանով, իհարկե:

Մի՛ խուսափիր վեճերից: Չմոռանանք, որ վեճերն էլ ավելի են մտերմացնում, իհարկե դա չի նշանակում, որ պետք է անտեղի վեճեր փնտրես, բայց եթե կա բան, որ քեզ դուր չի գալիս, կամ համամիտ չես, մի կուտակիր մեջդ, այլապես դա ուղղակի վատ հետևանքներ կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել