Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» և այդտեղ բնակված «ադրբեջանցիների» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, պետք է նրան հիշեցնել, որ նույնիսկ Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային։
Նախկին «մուսուլմաններն» արդեն բոլշևիկյան այս ժամանակաշրջանում «հաջողությամբ» դարձել էին «թյուրքեր», բայց մինչև պաշտոնապես «ադրբեջանցի» կերպափոխվելը դեռ մեկ տասնամյակից ավելի ժամանակ կար։
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում ներկայիս էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ՝ «մուսուլման», «թյուրք», «ադրբեջանցի», «ադրբեջանցի թյուրք» և կրկին «ադրբեջանցի», ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է թե՛ պետական կազմավորման և թե՛ ինքնության ամբողջովին արհեստածին բնույթի։
Լուսանկարում՝ 1920թ. Բաքվում բեմադրված «Լեյլի և Մեջնուն» օպերայի ազդագիրն է, որը խաղացվել է «թյուրքական բեմի արվեստագետների» կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02De6DVuJ3bTU9NU6i27ez34TnN8GKebnVxDJ7DMU6wnxgFknH4jFhsgg9m5RRGVPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել