Վտանգավոր, շատ վտանգավոր թեզ է կրկին առաջ քաշվում, այս անգամ որոշակի լսարան ունեցող մարդկանց կողմից։
Այսպես, Թուրքիայում բնակվող դավանափոխ հայերի թվաքանակի մասին չկա ստույգ որևէ վիճակագրություն։
Ավելին ասեմ, Թուրքիայում շատ քիչ թվով հայեր են ինքնակամ դավանափոխ եղել, գրեթե բոլորը դավանափոխ են եղել մահվան սպառնալիքով։
Այն թեզը, թե կրոնափոխ լինեինք, չէինք կոտորվի Թուրքիայի հայրեի նկատմամբ մշտապես տարվող քաղաքականության հիմքում է ընկած։ Այսօր էլ Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը չեն հրաժարվում այդ մտադրությունից և անգամ ուղիղ են ասում դրա մասին։ Նրանք մեր դեմ տարվող պատերազմին փորձում են տալ կրոնական պատերազմի բնույթ, և թուրքական քարոզչության մաս է այն միֆը, որ մենք մեր կրոնի պատճառով ենք կոտորվել․․․ Մի խոսքով, զգույշ եղեք, գառան մորթով գայլեր են հայտվնել․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/pfbid0dQLfsKEsid73gyUjLAwVr6gzfJLrxVdDeBbTdb76jvNh26EkNdNj3Wh6bMXNfrCBl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել