Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տեղեկացնում է.

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:

Հաշվի առնելով, որ առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները, առևտրային օբյեկտներին հորդորում ենք՝

- զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից.
և միաժամանակ տեղեկացնում, որ՝

- Ստեփանակերտում վերոնշյալ աշխատանքային խմբերի, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերի կողմից վերահսկվելու է առևտրային օբյեկտներում նշված հայտարարության դրույթների պահպանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել