Նիկոլի «Ջեյմս Բոնդուհու» կենսագրությունը
Ըստ Armlur.am-ի լուսանկարում պատկերված Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը...
Նրա կենսագրությունը և անցած ուղին. Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան...
2004-2009 թվականներին եղել է ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ԱԺաշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ...
Նիկոլի իշխանության գալուց հետո նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ հետո՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան...
Իսկ հիմա էլ, ըստ ԶԼՄ-ների...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02JvDvqjkJKeCzHJPn69xgFR66f3LxpU41xRpgXoyng82SukzptKUmgjg8mxyXmb3dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել