Սիրելի արցախցիներ,
Այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը:
Մի զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կամ ՀՀ ԱԺ, կամ կառավարության նիստերի ելույթներից:
Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է:
Մենք արդեն անցել է այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար:
Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը:
Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով:
Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/pfbid02FUv1ndiWCytRr41fHvm4hByfcErm3UU56UShGE81kdbmNk3SEzHQB9gmM4NaYtsQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել