Ընդամենը 3 ամիս հետո Նիկոլի իշխանությունը կնշի իր կառավարման 5-րդ տարին ու պարազվում է, այդ ժամանակահատվածում Շիրակի մարզում արդեն 5-րդ մարզպետն է նշանակվում...
Ձեռնոցի նման մարզպետ փոխելը, ու ընդհանրապես՝ պաշտոնյաներին փոխելն այս արագությամբ կոլապսային և անկառավարելի վիճակ է ստեղծում բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ՏԻՄ-ում... Մինչև մի մարզպետը ադապտանում և ծանոթանում է իրավիճակին, արդեն փոխելու ժամանակն է գալիս... Այս արագությամբ մարզպետներին փոխելը ապացուցում է, որ այս 5 տարիների ըանթացքում Նիկոլին չի հաջողվել Շիրակի մարզում բանիմաց և պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավել կառավարման ոլորտ, դադարեցնել ներթայֆային այլանդակ և անբարո պայքարը, որի մանրամասներին շատ շիրակցիներ ծանոթ են...
Շիրակի մարզում քայլիստների մոտ կադրային խայտառակ քաղց է, որի գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ շատերը չեն ցանկանում կապիտուլյանտների հետ գործ ունենալ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02NvjPPywNyqeAyAqibycTgvjLMwa3PjZZhSPrPwWdUiQHG9SMunKHchHwbADUD565l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել