Ինձ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն ա ստեղծվում, որ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի էս ժողովուրդը գազազի, դուրս գա փողոց ու իշխանափոխություն անի, բայց ժողովրդի հեչ պետքն էլ չի: Տեսեք` 5000 ու ավել տղու սպանեց, բայց իշխանության ա, Արցախը հանձնեց ու իշխանության ա, Հայաստանը մտցրել ա թուրքերի համապատասխան վայր, բայց իշխանության ա, տոտալ թանկացումներ են, բայց իշխանության ա, կոռուպցիայի ու արտագաղթի տոտալ աճ ա գրանցվել Հայաստանում, բայց իշխանության ա: 15-18 տարեկան տղա էրեխեքի զգալի մասը թմրանյութ ա օգտագործում, բայց էս մուտանտը դեռ իշխանության ա: Հիմա էլ Մալաթիայի տոնավաճառն է փակում ու հարյուրավոր մարդիկ անաշխատանք են մնալու, բայց իրենք նախընտրում են բողոքել, այլ ոչ թե իրենց էդ օրին հասցնողին ռադ անել իշխանությունից: Կա՞ մի ոլորտ, որտեղ ամեն ինչ լավ է: Ոչ, չկա: Բոլոր տեղերում շատ վատ վիճակ ա:
Հարգելի հայեր, ես թքած ունեմ ձեր քաղաքական նախասիրությունների վրա, բայց եկեք կարմիր գիծ քաշենք բոլորով ու մեր երկրին տեր կանգնենք: Մեր ապագային տեր կանգնենք: Էլ ի՞նչ պետք ա անի էս սրիկան, որ էս պարզունակ միտքը հասկանանք: Էս մուտանտն անհատապես յուրաքանչյուրիդ գրպանին ու էրեխուն կպնելու ա: Էլի եմ ասում, որ պետք է կարմիր գիծ քաշենք ու սրանց հեռացնենք: Կամ մենք բոլորով դա կանենք, կամ էլ էս սրիկան մեր երկիրը հասցնելու է այն վիճակին, որ թուրքերից թույլտվություն ստանանք սեփական երկրում թաղվելու համար:
Հ.Գ. Կամ մենք, կամ նիկոլենք: Կամ մենք, կամ թուրքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0GKd6Z1b3rVkFqkuKrggvkNs2ajJZKgAdojWJTEhByHg3ifiudW6c21YAdgmduZprl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել