«Նավակ Ճոճողի» ուշագրավ «լյապը»

Իրեն ուղղված հարցին՝ ընդդիմադիր պատգամավոր լինելու պարագայում կպահանջե՞ր, արդյոք, նախարարի հրաժարականը և ԳՇ պետի հրաժարականը, «Նավակ Ճոճողը» դրական պատասխան է տվել ու ասել, որ եթե ընդդիմադիր լիներ, այո՛, կպահանջեր հրաժական, բայց քանի որ Պապիկյան Սուրիկի քաղաքական թիմից է, հետևաբար՝ տրամաբանական չի լինի, եթե ինքը հրաժարականի պահանջով հանդես գա:

Ինչպես հայտնի է, ՔՊ-ականները, օրինակ՝ որոշ անդոններ, ընդդիմությանը մեղադրում են «բանակը քանդելու» համար՝ որպես իրենց մեղադրանքի հիմք ներկայացնելով այն արդարացի քննադատություններն ու պահանջները, որ ընդդիմությունը դնում է իշխանությունների առջև՝ կապված Ազատում տեղի ունեցած ողբերգության հետ: Ցանկացած մեկը, ով հանդգնում է քննադատել, անմիջապես մեղադրվում է «համազգային կոնսոլիդացիան խափանելու» համար: Իբր Սուրիկն ու Նիկոլը «կաշիներից դուրս են գալիս»՝ երկիրը փրկելու համար, իսկ ա՛յ նրանց քննադատները թշնամու «ջրաղացին ջուր են լցնում»:

«Նավակ Ճոճողի» այս հայտարարությունն ուղղակիորեն հերքում է անդոնական պրոպագանդայի հիմնական թեզերը՝ ևս մեկ ավելորդ անգամ օբյեկտիվ ու արդարացված դարձնելով ընդդիմության քննադատությունը: Իսկ թե ինչո՞ւ է Վիլենն ակամա «վառել» իր թիմակիցներին, քննարկման բոլորովին այլ թեմա է. այն կարելի է գնահատել ինչպես որպես Վիլենի միամտության յուրատեսակ դրսևորում, այնպես էլ՝ Պապիկյան Սուրիկին հարված հասցնելու միտումնավոր քայլ: Թե որն է այս երկուսից ամենահավանականը,թող պարզի Նիկոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել