1in.am-ը գրում է.
Կանայք երեք անգամ ավելի շատ են կարմիր կամ վարդագույն հագնում այն ժամանակ, երբ նրանց երեխա բեղմնավորելու հակվածությունը գագաթնակետին է հասնում: Դա պարզել են Բրիտանական Կոլումբիայի գիտնականները: Դրանից բացի, պարզվել է, որ այդ գույնը հագած կանանց 77 %-ի մոտ երեխա բեղմնավորելու հավանականությունը շատ բարձր է:
«Հագուստի գույնի ընտրությունը ենթագիտակցորեն է լինում: Կանայք ծրագրված են իրենց զուգընկերների ուշադրությունը գրավել այն ժամանակ, երբ գտնվում են վերարտադրողականության գագաթնակետին: Բացի այդ, որոշ ուսումնասիրություններ էլ պարզել են, որ տղամարդիկ կարմիրն ամենասեքսուալ գույնն են համարում»,- տեղեկացրել է այս ուսումնասիրության համահեղինակ Ջեսիկա Թրեյսին: Ընդ որում, ուսումնասիրողները նշում են, որ եթե կինը ամեն կերպ փորձում է գրավել տղամարդու ուշադրությունը, դա դեռ չի խոսում այն մասին, թե նա պատրաստ է նրանից երեխա ունենալ:
Այսպես, ուսումնասիրությունները պարզել են, որ եթե աղջիկը լավ տրամադրություն է ունենում, նա պատրաստ է շատախոսել իր տեսադաշտում հայտնված ցանկացած տղամարդու հետ: