Մի ագենտին փոխարինելու է գալիս մյուսը

Մինչ շատերը զբաղված են այն հանելուկի լուծմամբ, թե ինչ նոր պաշտոն կարող է ստանալ հրաժարականի դիմում գրած ՄԻՊ Գրիգորյան Քրիստիննեն, պարզվում է՝ իշխանությունները նոր անակնկալ են պատրաստում Հայաստանի համար. մամուլը գրում է, որ իշխանությունների նոր թեկնածուն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ստեփանյան Տաթևիկն է, որի աշխատանքային փորձը սահմանափակվում է «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցում 16-ամյա մենեջերությամբ, և վերջ: Ճիշտ է՝ սա մի «առավելություն» ունի. ակտիվորեն մասնակցել է արևմտյան հատուկ ծառայությունների հովանու ներքո անցկացվող տարաբնույթ դասընթացների՝ իրեն գիտունիկի տեղ դրած:

Հայաստանի գլխին, փաստորեն, ՄԻՊ չի գալիս. Քիսոն էլ արևելագիտականն էր ավարտել, ինչը, սակայն, նրան չէր խանգարել մոտ մեկ տարի Նիկոլի անձնական ՄԻՊ աշխատել՝ սպասարկելով ՔՊ-ի քաղաքական շահերն ու արժեզրկելով ՄԻՊ-ի ինստիտուտը: Բայց, փաստորեն, վատից վատն էլ կա, և կոնկրետ Տաթոյի պարագան հենց այդ դեպքն է:

Եթե մամուլի տեղեկությունները հավաստի դուրս եկան, իսկ կարծես թե կան նախադրյալներ՝ մտածելու, որ դրանք կեղծ չեն, ապա կստացվի, որ մի ազդեցության գործակալին փոխարինելու է գալիս մեկ ուրիշը, ինչը նշանակում է, որ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատանքում ոչ մի լավ փոփոխություն չի սպասվում, այլ ընդամենն է՛լ ավելի է խորանալու օտար երկրների հատուկ ծառայություների ազդեցությունը Հայաստանի վրա՝ դրանից այս ճակատագրական փուլում մեր երկրի համար բխող բոլոր մարտահրավերներով հանդերձ:

Նիկոլը չի ցանկանում Արևմուտքի կողմից որակվել որպես բռնապետ, ուստի ստիպված է նրանց այսօրինակ կապրիզները Հայաստանի ազգային շահերի ու անվտանգության հաշվին բավարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել