Բաղդասարյան Նազելին, որի ենթակայության տակ գտնվող որոշ վարչական օղակներ փաստացի զբաղված են թուրքական բրենդների առաջխաղացմամբ՝ Շիրակի մարզի բնակինչներին և, մասավորապես, ասենք ծննդկաններին որպես նվերներ հենց թուրքական բրենդների արտադրանքը մատուցելով, մի ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատկաններ հնչեցնելով:Օրինակ՝ գրել է, որ միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ հասարակության ամենակոշտ գնահատականն անգամ ունակ չէ սթափեցնել բռնատիրական ռեժիմի պարագլուխներին: Միաժամանակ Նազիկը ազիկներին մեղադրել է էթնիկ զտման նպատակ ունենալու համար:

Նախ ակնհայտ է, թե ինչու ՀՀ իշխանությունների թախանձանքներն այդպս էլ տեղ չեն հասնում ու գործնական արդյունք չեն ունենում: Ամենամեծ պատճառը թերևս այն է, որ այս բաց աշխարհում դրսում նազիկներին լավ են ճանաչում. թրքահպատակ ՔՊ-ականների կոչերին ու եսիմ ինչերին ինչո՞ւ պետք է անսա միջազգային հանրությունը, եթե բոլորը շատ լավ տեղյակ են սրանց իրական նպատակների մասին: Օրինակ՝ քանի՞ կոպեկ արժե Նազիկի լալահառաչ գրառումը, եթե սրա ենթակաները «LC Waikik»-ի և այլ թուրքական արտադրողների հավատարիմ ֆանատներ են՝ պատրաստ շիրակցիներին նստեցնել թուրքական ասեղի վրա: Հիմա եթե Մեհրիբանը մի նմանատիպ գրառմամբ հանդես գա, մեկը կհավատա՞ դրա իսկությանը:

Իրականում Շիրակի լաչառ մարզպետը նման միջոցով փորձել է ինքնափիառվել ու հետ չմնալ սեփական թիմակիցներից. Խնդրի շուրջ շատ ՔՊ-ականներ արդեն հասցրել են արտահայտվել, ու որպեսզի չդառնա «սպիտակ ագռավ», որոշել է չարաշահել «Ֆեյսբուքի» ընձեռած գործիքակազմերի հնարավորությունները՝ կեղծավոր սուգ կապած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել