Համոզմունք հայտնելով, որ Հայաստանում չկա ձևավորված մշակույթ՝ խնդիրներին լուծում գտնելու համար ճիշտ հասցեով դիմելու՝ Գռզոն ասել է.«Մարդու ատամը ցավում է,ինքը կարող ա գնա սրտաբանի մոտ, բայց, ո՛չ, ատամնաբույժի մոտ ա ուղղակի պետք գնալ: Կամ՝ տնային տնտեսուհին սկում է քաղաքական մտքեր ասել, բան՝ ինչ-որ էմոցիոնալ դաշտի առումով, բայց Հայաստանի Հանրապետությունն էլ, ցանկացած երկրում քաղաքական համակարգը կառավարում են քաղաքական հմուտ գործիչները, փորձ ունեցողները, դիվանագետները…»:

Գռզոն ակնհատորեն հաշվի չի առել մի կարևորագույն հանգամանք. իրենք, գալով իշխանության, Հայաստանը հեռացրել են այն նորմալ երկրների շարքերից, որոնցում իսկապես արդիական է Գռզոյի մատնանշած տրամաբանությունը: Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում լիովին հակառակ լոգիկան է տիրում. Հայաստանը ղեկավարում են ոչ թե պրոֆեսիոնալները, նորմալ կրթական ցենզ ու մարկդային նկարագիր ունեցողները, այլ՝ լավագույն դեպքում տնային տնտեսուհիների մակարդակի պետական գործիչները, ագենտները, թրքացածները, տխմարներն ու գռզոյատիպ արարածները: Այնպես որ՝ շատ հաճախ սովորական տնային տնտեսուհիների կողմից արվող քաղաքական դատողություններն ավելի արժեքավոր ու անվնաս են մեր իրականությունում, քան «նոր Հայաստանի» «պետական այրերի» կողմից հնչեցվող հայտարարություններն ու ձեռնարկվող գոծողությունները, որոնք բացառապես մեկ հոգու շահերն են սպասարկում՝ Իլհամի վասալի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել