Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունից։

Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքներին։

Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որն այժմ էթնիկ զտման վտանգի տակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել