Operativ.am-ը գրում է.
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգի վրա միշտ իդեալական տեսքով է լինում, նա միշտ ամենահամարձակ և օրիգինալ զգեստներն է կրում, բայց զբոսնելու համար նա հրաժարվում է գլամուրային արտաքինից և նույնիսկ առանց դիմահարդարման է հանրությանը ներկայանում: Պապարացիները երգչուհուն լուսանկարել են հագուստ խանութներից մեկում: Ջենիֆեր Լոպեսի հետ էր նաև իր 5-ամյա աղջիկը՝ Էմման:
Մուգ մաշկի գույնը թույլ է տվել, որպեսզի 44-ամյա երգչուհին առանց սևաներկի և շրթներկի ներկայանա: Երգչուհին նույնիսկ բնական տեսքով է գրավիչ:
Ջենիֆեր Լոպեսը զբոսանքի ժամանակ եղել է առօրյա հագուստով: Նա սպիտակ սպորտային վարտիքով և սև շապիկով է եղել, որի վրա գանգ էր նկարված:
Երգչուհին նաև մանկական հագուստի խանութ է գնացել, որպեսզի իր աղջկա համար հագուստներ գնի:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=36602/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել