Մամուլը գրում է, որ Դատախազությունում Վարդապետան Աննայի կողմից հաստատվող նոր կարգերը ներհամակարգային լրջագույն բողոքների ու ցնցումների առիթ են տվել. վարվում է ուզած ձևով, ընդունում-ազատում է՝ բացառապես իրեն հայտնի չափանիշներից ելնելով, պրոֆեսիոնալներին փոխարինում է սեփական «պոլի փետերով» և այլն: Կարճ ասած՝ համակարգի հերը մինչև վերջ անիծում է՝ այն նիկոլապաշտներով լցնելով:

Ի դեպ՝ վարդապետյան Աննան միակը չէ իր տեսակի մեջ. նման մի աղետ էլ «Հ1»-ի Պետոյի կնիկն է դարձել ԿԳՄՍՆ-ի գլխին, ինչի մասին մամուլում վերջերս էր գրվել:

Անմիջապես հարց է առաջանում՝ ի՞նչն է միավորում Անդրեասյան Ժաննային ու Վարդապետյան Աննային՝ նկատի ունենալով նրանց աշխատանքային վարքի նույնականությունն ու նույնաբովանդակությունը: Խնդիրն այն է, որ սրանք երկուսն էլ նույն ցեխից են դուրս եկել՝ սորոսականության, արևմտյան կրեատուրային դարբնոցի մատերիալ են՝ բազմաթիվ թելերով կապկպված օտար հատուկ ծառայությունների հետ: Օրինակ՝ նույն Վարդապետյան Աննան համարյա բրիտանուհի է՝ դրսում կրթություն ստացած, Պետոյի կնիկն էլ իր ողջ գիտակցական կանքում հանդես է եկել գլոբալիստական ուժերի քարոզչագործիքի դերում՝ մի երկու կոպեկի դիմաց պղտորելով հայ հանրության արժեհամակարգը: Կարճ ասած՝ երկուսն էլ առնվազն արևմտյան ազդեցության գործակալներ են՝ միջնորդավորված կերպով առաջ տանելով թուրքական ազգային շահերը: Ահա հենց սա է, որ միավորում է այս երկուսին ու մնացյալ ՔՊ-ականներին նույնպես՝ սոսնձված ընդհանուր քայքայիչ արժեհամակարգով,որի կոնկրետ շահառուն այս դեպքում Անկարան է՝ իր Էրդողան էֆենդիով:

Ի՞նչ անել: Պետք է քար գցել Նիկոլի քաղաքական կարյերայի գլխին՝ հարցը մեկընդմիշտ փակելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել