Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը չի բացառում Սիրիայի դեմ ռազմական գործողություններին իր համաձայնությունը, եթե ապացուցվի, որ երկրի իշխանությունները քիմիական զենք են կիրառել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսական առաջին ալիքին և Associated Press-ին տված հարցազրույցում:

«Ես դա չեմ բացառում: Բայց ցանկանում են ձեր ուշադրությունը հրավիրել մեկ բացարձակ սկզբունքային հանգամանքի վրա: Համաձայն միջազգային գործող իրավունքի՝ ինքնիշխան պետության դեմ զենքի կիրառման արտոնություն կարող է տալ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- հայտարարել է Պուտինը:

Նա հավելել է, որ դեռ տեղեկություններ չկան, թե ինչ է տեղի ունեցել Սիրիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել